Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Էմիրությունների ներդրողները հետաքրքրված են Հայաստանով

Էմիրությունների ներդրողները հետաքրքրված են Հայաստանով
10.11.2016 | 19:16

Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արաբական աշխարհի և հատկապես ԱՄԷ-ի հետ Հայաստանի ջերմ բարեկամական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, որը, նրանց բնորոշմամբ, դեռևս չի համապատասխանում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ներկայիս մակարդակին: Այդ ոլորտում հարաբերությունները, կողմերի համոզմամբ, զարգացնելու շատ մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել: Էմիրությունների ներդրումային և զարգացման ընկերությունների ներկայացուցիչները վստահեցրել են, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով և պատրաստ են քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի առաջնահերթությունները, այցելել Հայաստան և տեղում ուսումնասիրել միջավայրը, առաջ մղել բանակցությունները: Նախագահը հանձնարարել է հանդիպմանը ներկա նախագահի աշխատակազմի ղեկավարին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ներդրումային ծրագրերով հետաքրքրված ընկերությունների հետ շարունակել փոխգործակցությունը և նրանց ներկայացնել իրենց բիզնես հետաքրքրությունների շրջանակում գտնվող ծրագրերը:


Սարգսյանը տեղեկացրել է զրուցակիցներին, որ հայկական կողմը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում, և կողջունվի ու անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների դեպքում` հատուկ որոշումով կտրամադրվի առավել արտոնյալ պայմաններ:
Սերժ Սարգսյանը երեկ այցելել էր Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանություն:


ԱՄԷ պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրել է իր պաշտոնական այցի առաջին օրվա հանդիպումների արդյունքները, անդրադարձել հայ-էմիրաթական միջպետական բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակին և պատմական խոր արմատներ ունեցող հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստան-սփյուռք կապերի առավել ամրապնդման, համահայկական խնդիրների լուծման և հայրենիքի հզորացման նպատակով հայոց ներուժի համախմբման կարևորությանը:


Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա հայրենանվեր գործունեության համար Հրայր Սողոմոնյանին, Արա Խանոյանին և Հարություն Օհանեսյանին նախագահը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ